Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել:
Փաստաբանը մանրամասնեց, թե որն է եղել միջնորդություն ներկայացնելու դրդապատճառ, մասնավորապես նշեց, որ եղել են խախտումներ, որոնք թույլ էին տրվել քննության ժամանակ. «Խուզարկության ընթացքում դրամական միջոցներ էին առգրավվել, անձնագրեր, բանկային փաստաթղթեր, զենքեր և մի շարք առարկաներ, որոնք գործի հետ ընդհանրապես կապ չունեին: Օրենքը նախատեսում է, որ խուզարկության որոշման մեջ նշված նպատակներով պետք է կատարվի խուզարկությունը, եթե 2017 թվականին կնքված պայմանագիր է, ապա այն կապ չունի մարտի մեկի գործի հետ»:
Նրա խոսքով՝ մարտի մեկի գործով 600 հատոր քրեական գործեր կան և ավելի քան 500 գործի նկատմամբ հասանելիություն չունեն:
«Որևէ տրամաբանական բացատրություն չկա ,թե այդ գործի հատորներն ինչու չպետք է մեզ տրամադրեն»,-ավելացրեց փաստաբանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ բարձրաձայնվեց Դավիթ Տոնոյանին հարցաքննելու մասին, Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց. «Դատախազությունը պետք է հետևողական լինի, որ գործով ամբողջական քննություն իրականացվի: Անհասկանալի է մնում, թե խորհրդակցության մասնակիցներից, որը տեղի է ունեցել փետրվարի 23–ին (0038 հրաման), ինչո՞ւ են ոչ բոլորը հարցաքննվել: Եթե մամուլում որոնում կատարեք նկարներ կբերի այդ խորհրդակցությունից, որտեղ ակնհայտորեն երևում է Դավիթ Տոնոյանի դեմքը: Հարցը նրանում է, որ եթե հարցաքննել եք, ապա ինչո՞ւ չեք մեզ տվել ցուցմունքը, եթե չեք հարցաքննել, ապա ինչո՞ւ չեք հարցաքննել: Գործի ամբողջական քննություն կատարված չէ, դա պնդում ենք միանշանակ և դա դատախազության մեղքն է»:
Անրադառնալով նախկին Պնախարար Միքայել Հարությունյանի ՌԴ-ում գտնվելուն, փաստաբանն ասաց. «Վարույթ իրականացնող մարմինը հղում կարող է տալ, որ խուսափում է ցուցմունքից, քանի որ գտնվում է ՌԴ-ում: Ինչպես գործընկերս նշեց, իրենք խոչընդոտ չեն ունեցել միջազգային համագործակցության շրջանակում, իրավական փոխօգնության խնդրանքով, դիմել Ռուսաստանի գործընկերներին և անձին հրավիրել հարցաքննության: Այո´, պարոն Հարությունյանը, կարող էր ներկայանալ և հրաժարվել ցուցմունք տալուց: Այո´, պարոն Հարությունյանը կարող էր ներկայանալ և տալ այնպիսի ցուցմունք, որ ՀՔԾ-ին հաճելի չէր լինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան