Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը չի ծառայում հայկական շահին. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազիյանը կուսակցության ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է ներկակացրել կրթության ոլորտի վերաբերյալ։
«Քանի որ կրթության և գիտության ոլորտը, իշխանության թեթև ձեռքով, հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում, ապա հարկ եմ համարում արձանագրել որոշ կարևոր դիտարկումներ
1. Հայաստանի նոր իշխանությունը չունի համալիր և համակարգային պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ;
2. Անցած մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանությունները չեն մշակել և հանրությանը չեն ներկայացրել կրթության և գիտության զարգացման հայեցակարգ, ռազմավարություն, գործողությունների ծրագիր և ժամանակացույց: Պատճառը թեևս նույնն է. անկարողություն և տեսլականի բացակայությունը;
3. Կրթության, գիտության և այլ հարցերի նախարարությունը իր ամբողջ ներուժը կենտրոնացրել է ԲՈՒՀ-երի և դպրոցների վրա տոտալ վերահսկողության և քաղաքական ազդեցության հաստատման ուղղությամբ;
4. Հայաստանի կրթական հաստատությունները, ոսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ՀՀ բարձրագույն իշխանության և հատկապես, վարչապետ Փաշինյանի կողմից չեն արժանանում պատշաճ ուշադրության և հարգանքի:(Ապացույցները կներկայացնեմ ասվածի առնչությամբ կասկածների առկայության դեպքում):
5. Կոնկրետ ոլորտների պետական քաղաքականության մշակման ընթացքում, եթե իհարկե այդպիսիք մշակվում են, ՀՀ իշխանությունները չեն օգտվում Հայաստանի գիտա-ակադեմիական շրջանակների կողմից մշակված հարյուրավոր թեկնածուական և դոկտորական ատենախողություններից, գիտական հոդվածներից, մենագրություններից և դրանցում առաջ քաշված առաջարկություններից և լուծումներից
6. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կրում է տարերային բնույթ, համակարգված չէ, համաձայնեցված չէ տասնյակ հազարավոր մանկավարժների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ:
7. Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հիմնված չէ Հայկական շահի վրա և չի ծառայում այդ շահին: Այս քաղաքականությունը հիմնված է համընդհանուր (գլոբալ) շահի վրա և միտված է ՀՀ կրթական համակարգը համընդհանուր շահին ստորադասելուն և այդ շահին ծառայեցնելուն:
Կարծում եմ, նշվածը բավարար է կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ձախողված և տապալված համարելու համար:
Ուրախ կլինեմ լսել հակափաստարկներ, եթե այդպիսիք գտնվեն»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին