
Արսեն Բաբայան. Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի
Աժ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղեկալ, կալանքից երեկ ազատված Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Սիրելի հարազատներ, ընկերներ
շնորհակալ եմ ինձ ապօրինի ազատազրկման օրերին ձեր աջակցության, ընտանիքիս կողքին լինելու համար: Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին:
Սիրելի լրագրողներ,
ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու:
Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի:
Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի»:
Բաբայանը նաև տեղադրել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը։