Ռուսաստանում ՀՀ դեսպանություն. Պատգամավոր Վինոգրադովի գործողությունը վանդալիզմի դրսևորում է
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնելԱրմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը «Կարմիր գարնան» թղթակցին ասել էր, որ սև գույնով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղադրվել է Արմավիր քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու «Օրհնյալ Մարիամ Աստվածածնի Վերափոխում» եկեղեցու տարածքում։
«Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես վանդալիզմ Հայ առաքելական եկեղեցու տարածքում և ինքնագործունեությոյան դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին:
Այս գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության։ Հարկ ենք համարում նշել, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Կատարվածի մասին դեսպանությունը սահմանված կարգով տեղեկացնելու է համապատասխան մարմիններին։
«Միևնույն ժամանակ, մենք Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին: Տեղի ունեցածը լինելու է դեսպանատան ուշադրության կենտրոնում։ Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները