Հայաստանն առաջին անգամ դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է
Միջազգային FinExpertiza խորհրդատվական ցանցի վերլուծական ծառայությունը հրապարակել է 2019-ի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանի կողմից ներկրված թանկարժեք քարերի և մետաղների , ինչպես նաև ոսկերչական իրերի մասին տվյալները: Հայաստանն առաջին անգամ դեպի ՌԴ թանկարժեք քարերի ամենախոշոր արտահանողն է դարձել:
РБК-ի փոխանցմամբ ՝ Չինաստանը, որ վերջին երեք տարիներին առաջատարն է եղել ՝ ՌԴ թանկարժեք քարերի ներկրման ծավալներով, զիջում է իր տեղը Հայաստանին:
«Առաջին ութ ամիսը Հայաստանից ընդհանուր առմամբ 140.9 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր են արտահանվել , մինչդեռ Չինաստանից՝ ընդամէնը 61.8 միլիոն դոլարի: Առաջին հերթին Հայաստանից արտահանել են թանկարժեք մետաղների կտոր ($95.9 միլիոն արժողությամբ) և ադամանդներ ($33.2 միլիոն արժողությամբ)»,- ասված է FinExpertiza-ի զեկույցի մեջ:
Հեռավոր արտասահմանյան երկիրներից և ԱՊՀ երկիրներից ներկրված թանկարժեք քարերի ընդհանուր արժեքը կազմում է 658.8 միլիոն դոլար, ինչը 45,75 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՌԴ թանկարժեք քարերի խոշոր մատակարարների առաջատար հնգյակի մեջ այս տարի հայտնված են նաև Իտալիան ($58,3 միլիոն), Մեծ Բրիտանիան ($49,8 միլիոն) և Գերմանիան ($34,5 միլիոն):