Յուրի Հովհաննիսյանը՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր
2019 թվականին գիտնականների համար ռուսաստանյան ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Դեմիդովի մրցանակին, այս տարի արժանացել է 4 գիտնական՝ այդ թվում աշխարհահռչակ գիտնական, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է «Դեմիդով» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գենադի Մեսյացը:
«Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին մրցանակը հանձնվել է քիմիական նոր տարրերի բացահայտման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Ակադեմիկոս Վյաչեսլավ Ռոզնովովը պարգևատրվել է կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանման և վերականգնման գործում, ինչպես նաև կենդանական աշխարհի հատկապես հազվագյուտ տեսակների պահպանման և վերականգնման գործում ունեցած նշանակալի ներդրման համար, և ակադեմիկոս Ալեքսանդր Չիբիլևը՝ Եվրասիայի տափաստանները ուսումնասիրելու և Ռուսաստանում բնության պահպանության տեսության և պրակտիկայի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար», - ասվում է ամսվա հոգաբարձուների խորհրդի որոշման մեջ:
Մեսյացը նշել է, որ այս տարի ներդրվել է նոր պատվավոր անվանակարգ՝ Դեմիդովյան շարժման զարգացման գործում անգնահատելի ներդրման համար: Այս անվանակարգում մրցանակը շնորհվել է Ֆեդերացիայի խորհրդի անդամ Էդվարդ Ռոսսելին:
Նա հավելել է, որ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի սկզբին Եկատերինբուրգում: