«Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին». Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց գործադիրի հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթից։
«Արդյոք այդ իրավական կարգավորումները բավարա՞ր են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու գործում»,- հարցրեց պատգամավորը։
«Քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսությունը պետք է արմատախիլ արվի, քանի որ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։ Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, որ այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարաները դուք կտեսնեք իրականության մեջ», - պատասխանեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ բավարար են իրավակարգավորումները, վարչապետն ասաց, որ չի կարող երաշխավորել,բայց պետք է գնան այդ ճանապարհով, ինչը միանշանակ է. «Եթե օրենքը բավարար չլինի, ապա այլ մեթոդներ կձեռնարկենք»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը. Ոստիկանապետ
- Եթե հանցագործ պիտի վնասազերծես, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ. Արարատ Միրզոյան
- Էլի կրկնեմ՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյան
- Կարինե Խոդիկյան. «Ասֆալտին փռելը» մնում է հեղափոխության տրամաբանության մեջ. «Ժողովուրդ»
- «Այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը». Փաշինյան (լրացված է)
- Ով, որ ասֆալտին փռում է և փռվում է, թող իրենք մտածեն. Միհրան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան