Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը, փոխանցում է ՀԱՕԿ-ը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր:
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 14 գեղասահորդներ:
Հիշեցնենք, որ այս ամիս Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան