Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. Էկոնոմիկայի նախարարի բացատրությունը
«Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միս, մսային ենթամթեր, ձեթ, հացահատիկ, պարարտանյութ, դեղամիջոցներ։ Ուզում եմ հասկանալ միջին թանկացումը, եթե կազմում է 8-9 տոկոս, որոշակի մեղմացում սոցիալապես խոցելի խավի համար կառավարությունը նախատեսու՞մ է, թե՞ ոչ»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք ունենք մանրամասն հաշվարկ, ինչը վկայում է, որ 2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6 տոկոսային կետից ավելի»։
Նա հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակեն իրենց հաշվարկները, սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն ըստ պաշտոնապես հաստատված տվյալների աղբյուրի՝ ԱՎԾ-ի. «Եթե կլինեն վիճելու թեմաներ, մենք պատրաստ ենք պարզաբանել»։
Խաչատրյանի խոսքով՝ բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու։
«Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի սպառողական շուկայում 2019թ. հոկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 0.9%
- Մեկ տարում ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2.4% գնաճ
- Սպառողական շուկայում սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին