Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հնարավոր է Սուրբ ծննդյանը չվերադառնան Մեծ Բրիտանիա: Դրա փոխարեն զույգը մտածում է մնալ ԱՄՆ-ում: Գազետա. ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Mirror Online –ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Սասեքսի դուքսն ու դքսուհին ուղևորվում են Կալիֆորնիա, որպեսզի ժամանակ անցկացնեն Մեգանի մոր հետ: Այդ այցը կլինի զույգի վեցշաբաթյա «արձակուրդին» նախատեսված թագավորական ընտանիքի պարտականությունների մի մասը:
Ենթադրվում էր, որ արքայազն Հարրին, Մեգան Մարքլն ու նրանց վեց ամսական որդին կվերադառնան Մեծ Բրիտանիա, որտեղ, ըստ ավանդույթի, թագուհու հետ կանցկացնեն տոնական սեզոնի մնացած մասը: Բայց պալատից չեն բացառել հնարավորությունը, որ նրանք Սուրբ ծնունդը կդիմավորեն ԱՄՆ-ում:
Աղբյուրը նաև ընդգծել է՝ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ զույգը դեռ չի ընդունել վերջնական որոշում:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը Մեգան Մարքլին խորհուրդ է տվել ԶԼՄ-ների քննադատությունը սրտին մոտ չընդունել
- Հեռուստահաղորդավարուհու կոշտ արձագանքը՝ Մեգան Մարքլի բողոքին
- Մեգան Մարքլը 11 հազար դոլար արժեցող զգեստ կրելու համար հայտնվել է քննադատությունների թիրախում
- Մեգան Մարքլը պոդիում է բարձրացել
- Սերենա Ուիլյամսի թիմում մտահոգ են Մեգան Մարքլի՝ US Open եզրափակիչ գալուց
- The Sun. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վիրավորել են թագուհուն
- Արքայան Հարրին և Մեգան Մարքը հնարավոր է տեղափոխվեն ԱՄՆ
- Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին