Բժիշկները նախազգուշացրել են տղամարդկանց համար փողկապի վտանգի մասին
Ցանկացած հանգույցով կապված փողկապը խանգարում է ուղեղին արյան մատակարարմանը, ինչը հանգեցնում է դրա դեգրադացիայի: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն համալսարանական հիվանդանոցի հետազոտողները։ Այս մասին գրում է Mignews-ը՝ հղում անելով Neuroradiology հրատարակությունը:
Պարզելու համար, թե որքանով է ճիշտ «կեղեքող» փողկապի վերաբերյալ մոտեցումը, մասնագետները փորձ են անցկացրել՝ հրավիրելով 30 տղամարդու և նրանց բաժանելով երկու խմբի: Նրանցից ոմանց խնդրել են կապել փողկապը, չհանել այն 15 րոպե և անցնել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, մյուսներին կատարել են հետազոտությունն առանց փողկապի։ Նշվում է, որ փողկապը կապված է եղել Windsor հանգույցով:
Պարզվել է, որ այս աքսեսուարը իսկապես կաշկանդում է արյան անոթները՝ 7,5%-ով կրճատելով ուղեղ մուտք գործող արյան քանակը: Թվում էր, թե սա չնչին խնդիր է, սակայն այն զուգորդվելով սրտանոթային հիվանդությունների հետ, օրինակ ՝ զարկերակային ճնշման հետ, հետևանքները տեսականորեն կարող են ճակատագրական լինել:
Եթե անընդհատ փողկապ եք հագնում, ուղեղում առաջանում է արյան քրոնիկ անբավարարության զարգացման ռիսկ, որը կարող է հանգեցնել գլխացավերի, գլխապտույտի և երբեմն կաթվածի: Ի դեպ, արյան մատակարարման պակասը կարող է զարգացնել նեյրոդեգեներատիվ բնույթի գործընթացներ, օրինակ՝ Պարկինսոնի հիվանդությունը: