ԵՄ դատարանը որոշել է մակնշել Իսրայելի օկուպացրած տարածքներից ապրանքները որպես ադպիսին
Եվրամիության բարձրագույն դատարանը նախօրեին որոշում կայացրեց, որ ԵՄ երկրներ ներմուծվող իսրայելական ապրանքների պիտակները, որոնք արտադրված են Իսրայելի կողմից վերաբնակեցված շրջաններում, պետք է պարունակեն տեղանվանումը։ Այս որոշումը ողջունվել է իրավապաշտպան խմբերի կողմից, բայց բարկություն առաջացրել Իսրայելում: Այս մասին գրում է The Guardian-ը։
ԵՄ բարձրագույն դատարանի որոշման մեջ ասվում է. «Իսրայել պետության կողմից գրավված տարածքներից ծագող սննդամթերքների վրա պետք է նշվի դրանց ծագման տարածքի մասին»:
Լյուքսեմբուրգում գործող դատարանը հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերից ապրանքների վրա տեղանվանման մակնշումն անհրաժեշտ է, որպեսզի սպառողները կարողանան կատարել «տեղեկացված ընտրություն», այլ ոչ թե գրված լինի «Պատրաստված է Իսրայելում» (Made in Israel):
Նշենք, որ ԵՄ-ն հետևողականորեն հանդես է եկել Իսրայելի ընդլայնման ու վերաբնակեցման դեմ, ասելով, որ այն խաթարում է երկու պետության լուծման հույսերը: Իսրայելն ասում է, որ այդ մակնշումն անարդար է և խտրական, և որ նմանատիպ խնդրին առնչվում այլ երկրների հետ նույն կերպ չեն վերաբերվում:
Գերմանիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է անտեսի դատարանի այս որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան