Թրամփը Էրդողանին գործարք է առաջարկել՝ С-400-ի գնման պատճառով պատժամիջոցների դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է գործարք՝ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով պատժամիջոցների խնդիրը լուծելու համար։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը:
Նշվում է, որ առևտրային գործարքի ծավալը 100 միլիարդ դոլար է: Գործարքի պայմանների վերաբերյալ նամակը նախորդ շաբաթ ուղարկվել է Թուրքիայի նախագահին:
Հրապարակման համաձայն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշ օրենսդիրներ դժգոհ կմնան ԱՄՆ նախագահի առաջարկից, քանի որ նրանք աջակցեցել են Սիրիայի դեմ ռազմական գործողությունների պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում կհանդիպեն Թրամփն ու Էրդողանը։ Նախագահները հնարավոր է անդրադառնան օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդուննված Հայոց ցեղասպանության ճանաչմանը բանաձևին։Բանաձևի ընդունումից հետո լուրեր տարածվեցին, որ հնարավոր է չեղարկվի Էրդողանի այցը ԱՄՆ-ը, սակայն այն կայանում է։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը կհանդիպի Թրամփին՝ չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը
- Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին