Ստամբուլի դատարանը չեղարկել է թուրք գրող, լրագորղ Ահմեթ Ալթանի ազատ արձակման վճիռը
Ընդամենը մեկ շաբաթ առաջ դատարանի վճռով բանտից ազատ արձակված թուրք գրող և լրագրող Ահմեթ Ալթանը կրկին կալանավորվել է, տեղեկացնում է ermenihaber-ը:
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը նոյեմբերի 4-ին կայացած դատական նիստում վճռել էր պայմանականորեն ազատ արձակել արդեն 4 տարի բանտարկված Ահմեթ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։ Վերջիններս մեղադրվում են «ահաբեկչական խմբավորմանը գիտակցաբար և կամավոր կերպով աջակցություն ցուցաբերելու» մեջ։ Նշված մեղադրանքով Ալթանը դատապարտվել էր 10 տարի 6 ամիս, իսկ Ըլըջաքը՝ 8 տարի 9 ամիս ազատազրկման։
Նույն գործով մյուս մեղադրյալը՝ Ահմեթ Ալթանի եղբայր Մեհմեթ Ալթանը, նոյեմբերի 4-ի նիստում դատարանի վճռով արդարացվել է։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը բողոքարկել է ստամբուլյան դատարանի վճիռը։ Արդյունքում Ալթանի ազատ արձակման որոշումը չեղարկվել է՝ պայմանական ազատ արձակման աննպատակահարմարության պատճառաբանությամբ։ Արդյունքում Ահմեթ Ալթանը վերստին կալանավորվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան