«Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյան
«Որևիցե մեկին վիրավորական բան չի եղել, այլ ուղղակի հիմնական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքը, մոտեցումը, տեսակետը շատ հարգալից Պետրոսյան Գևորգը ներկայացրել է, կարաք յոթ անգամ միացնեք և նայեք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ երեկվա ելույթին։
Իսկ թե ինչո՞վ կարող է բացատրել առաջացած աղմուկը՝ Ծառուկյանը պատասխանեց. «Մեր կողմից աղմուկ չի եղել, կարող եք հարցնել աղմուկ անողներին»։
Լրագրողների հարցին` արդյոք կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ նա պատասխանեց. «Ուրեմն ես կարող եմ ասել, այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեր համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային՝ ԲՀԿ առաջնորդն ասաց. «Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ, մենք տողատակերով չենք ուզում։ Ես ասում եմ՝ խնդիր չկա, բերեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել գոյություն չունեցող խնդրի մասին. Հայկ Սարգսյան
- Ի՞նչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա. ԱԺ խոսնակը՝ Գևորգ Պետրոսյանին
- «Հիմա ես էստեղից ո՞նց ցույց տամ, ոնց են ստուգելու սեռափոխված լինելը». Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան