Փաշինյանն ավետում է. Ծնունդների թիվն աճել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվն ավելացել է։
«Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը:
Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:
Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:
Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնութնունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- 2018 թվականին Հայաստանում և բնակչության թիվն է նվազել, և ծնունդների
- Կույումջյան. 2015-ի համեմատ մահվան դեպքերն ավելացել են, ծնունդները՝ նվազել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում