«Փաստ». Վարչապետի վարկանիշը շարունակում է նվազել
«Փաստ» թերթը գրում է. ««Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր և «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։
Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, և նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը միջազգային կազմակերպության մասնաճյուղն է Հայաստանում։ Ըստ մեր աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում:
Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի և գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, և նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել և իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը: Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում