Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի
«Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։
Բանկից մանրամասնում են, որ Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվար ամսից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման և մարքեթինգի» տնօրեն՝ միևնույն ժամանակ լինելով նաև Բանկի տնօրինության անդամ:
«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման և հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը:
«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարևորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի և հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ և վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։
Տեղեկանք
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։
Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով:
Հարակից հրապարակումներ`
- Ինեկոբանկ. Հայաստանի ֆինթեք առաջատարը ամփոփում է WCIT 2019 համաժողովը
- «Տեղափոխեք Ձեր վարկն Ինեկոբանկ ավելի ցածր տոկոսադրույքով»
- Ինեկոբանկը տեղաբաշխում է 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր
- Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով. ՎիվաՍել-ՄՏՍ
- Beeline-ը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ն սկսել են համագործակցել սպառողական վարկավորման ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին