Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը։ Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցներում ամենօրյա կրթական գործընթացը դարձնել առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ՝ աշակերտներին թվային հմտություններ տրամադրելու շնորհիվ:
Ընկերությունից մանրամասնում են, որ ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների, որոնցից 100-ը մասնակցել են դասընթացների փուլին:
Այսօրվա հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրին դասապրոցեսին աջակցող լուծումներ, որոնք մշակել են սեփական ուժերով տարբեր առարկաների համար՝ օգտագործելով ծրագրի շրջանակում ձեռք բերած թվային հմտությունները և գիտելիքները: Գաղափարների ներկայացմանը հաջորդեց խմբերին խրախուսական մրցանակներով պարգևատրման արարողությունը:
«Մենք որպես գործատու ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները պիտի տիրապետեն այսօրվա թվային գործիքներին, և վստահ եմ, բոլոր գործատուները մտածում են նույն կերպ: Ուստի մեր այս ծրագիրը պիտի մասնակիցներին հնարավորություն տա ապագայում մրցունակ լինելու աշխատաշուկայում և կօգնի ուսուցիչներին թվային գործիքների շնորհիվ դասավանդման գործընթացը դարձնել շատ ավելի դյուրին և արդյունավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:
«Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը քաղհասարակության և բիզնեսի միջև հաջողված համագործակցության լավագույն օրինակներից է, որը խոսում է կրթության կարևորության մասին: Կարծում ենք, որ ապրելով թվային, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում՝ շատ կարևոր է ունենալ ՏՏ գրագիտություն և թվային հնարավորությունների արդյունավետ կիրառման հմտություն. մեկ բան է պարզապես ծանոթ լինել համացանցին և նրա կիրառմանը, մեկ այլ բան՝ իմանալ և հասկանալ, թե ինչպես այն ճիշտ օգտագործել և որտեղ ինչ փնտրել», - հավելել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նախատեսվում է ստեղծել նաև ուսումնաօժանդակ ձեռնարկ-գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի ծրագրի ընթացքում ուսուցանված գործիքներն ամբողջացնել՝ ներկայացնելով դրանց օգտագործման հնարավորություններն ամենօրյա կրթական գործընթացում և այն հասանելի դարձնել բոլոր դպրոցներում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն ավարտել է ֆիքսված ցանցի խոշորագույն արդիականացումն ընկերության պատմության մեջ
- Հերթական 21 ուսանողները ներկայացրել են իրենց առաջին աշխատանքային փորձը Beeline-ում
- Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
- Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին