Մինչև ապրիլի 1 գազի գնի բարձրացման խնդիր չի քննարկվելու. փոխվարչապետ
«Ձմռան ամիսներին գազի գինը չի թանկանա, մինչև ապրիլի 1 թանկացման խնդիր չի քննարկվելու»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե 2020 թվականին սպառողների համար գազի գինը կբարձրանա՞, թե՞ ոչ։
«Գազի գնի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են և ընթանալու են, դա լրիվ նորմալ պրոցես է: Միշտ պիտի բանակցենք այդ հարցի շուրջ», - ասաց փոխվարչապետը:
Գրիգորյանը հավելեց, որ գազի գնի հետ կապված հարցերը շատ ենթաբաղադրիչներ ունեն և այս հարցը միշտ պետք է լինի բանակցությունների սեղանին։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի