Փարիզում ֆեմինիստները խափանել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան
Փարիզում ֆեմինիստական շարժման անդամները խափանել են ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան: kulturomania.ru-ն, հղում անելով France Info-ին, գրում է, որ շուրջ 40 ակտիվիստներ արգելափակել են կինոթատրոնի մուտքը, որտեղ պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը: Ակցիայի մասնակիցները Պոլանսկու հասցեին մեղադրական արտահայտություններ պարունակող գրություններով պաստառներ են բարձրացրել և կոչ արել բոյկոտել ֆիլմը:
Ռոման Պոլանսկին թանքվում է Եվրոպայում ԱՄՆ դատական մարմիններից, որոնք նրան մեղադրում են բռնաբարության մեջ: Քննության տվյալներով, 1977 թվականին ռեժիսորը 13-ամյա Սամանտա Գեյմերին շամպայն և թմրանյութ է տվել, ինչպից հետո բռնաբարել նրան:
Նշենք, որ վերջերս ֆրանսիացի դերասանուհի Վալենտին Մոնյեն մեղադրել էր 86-ամյա Ռոման Պոլանսկուն, որ վերջնս 1975 թվականին Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում միասին եղած ժամանակ իբր բռնի փորձել է մտերմանալ իր հետ: Նշվում է, որ այդ մեղադրանքով Պոլանսկին քրեական պատասխանատվության չի ենթարկվի կապված վաղեմության ժամկետը լրանալու հետ. ենթադրյալ հանցագործության կատարման պահից անցել է ավելի քան 20 տարի:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիացի դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Պոլանսկուն բռնաբարության մեջ
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Ռոման Պոլանսկին դատի է տվել Ամերիկյան կինոակադեմիային
- Ռոման Պոլանսկին ֆիլմ է նկարահանում անմեղ դատապարտվածի մասին
- Պոլանսկու կինը հրաժարվել է դառնալ «Օսկար» մրցանակաբաշխության Ակադեմիայի անդամ
- Ռոման Պոլանսկին և Բիլ Կոսբին հեռացվել են ամերիկյան կինոակադեմայից