Ֆինանսական համահարթեցման մասին օրենքը մասամբ է նպաստում տարածքների համաչափ զարգացմանը. Վարազդատ Կարապետյան
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում։
Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկում են անցումային դրույթներով սահմանված օրենքի գործունեության ժամկետը փոփոխել. «Օրենքի սահմանափակ գործունեության ժամկետը երկարացնել՝ 2020 թ. հունվարի 1-ից այն տեղափոխելով 2022թ. հունվարի 1, այսինքն՝ 2020 և 2021թթ. նույնպես ֆինանսական համահարթեցման մասին օրենքը կիրարկել սահմանափակ տարբերակով: Սահմանափակ այն իմաստով, որ առկա ռեսուրսը՝ օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման տրամադրվող շուրջ 55,3 մլրդ դրամը բաշխել այն սկզբունքով, ինչ արել ենք նախորդ տարիներին»։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն ասաց. «Բոլորս տեսնում ենք, որ ֆինանսական համահարթեցման մասին օրենքը մասամբ է նպաստում տարածքների համաչափ զարգացմանը, էական փոփոխություններ են պետք, որպեսզի օրենքն իրականում նպաստի համայնքների զարգացմանը։ Շատ ավելի տրամաբանական կլինի և մենք կաշխատենք այդ ուղղությամբ՝ օրենքն աստիճանաբար փոպենք այնպես, որ համայնքն ապահովված լինի սեփական եկամուտներով»։