Նմանատիպ նախարարները պետք է դուրս գան. Վարդան Ղուկասյան
«Ոստիկանության ստատիստիկան որ տալիս էր, ամենաոչկրիմինալ քաղաքը Գյումրին էր»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով որպես քաղաքապետ իր պաշտոնավարման տարիներին։
«Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել: Բայց ցավոք սրտի, որոշ մարդկանց ձեռ չէր տալիս, որ քաղաքը էդպես բռունցքված լիներ, որ ժողովուրդը գնա էդպիսի մարդու հետևից, որովհետև վախ են ապրում էն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է, հատուկ աշխատում են, որ վարկաբեկեն, քարկոծեն, սպանեն, մորթեն և ինչ-որ կա, իրենց տակն է»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ուսանողների կողմից՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Ղուկասյանն ասաց. «Շատ ճիշտ են անում, որ պահանջում են։ Նմանատիպ նախարարները պետք է դուրս գան, միանշանակ կողմնակից եմ»։
Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին ասաց. «Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք, դա չի նշանակում, որ մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ Գյումրիում հավանաբար տեղ չի ունեցել, դրա համար թողել գնացել է, դրա համար 20 մլն դրամ տան։ Անդրանիկ Զորավարի համար ֆիլմ հանեք, Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, էս ու՞մ համար եք գումարներ տալիս, ո՞վ է իրավունք տվել։ Հետո Պապ թագավորից ենք խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, մի հատ էդպիսի կերպար պետք է հանել ազգի միջից, ամոթ է, դուք այդ կերպարը վերցնում եք օրինակելի կերպար, թողնում եք Աբգար թագավորին, մեր Տրդատին, ընկել եք էս սատանեքի հետևից»։
Ինչ վերաբերում է Դալուզյանին պարգևատրելուն՝ նշեց. «Ես չգիտեի, որ ինքն այդպիսի բան է ունեցել, ես պարգևատրել եմ, նվերներ եմ տվել, որպես սպորտսմեն, բայց չեմ իմացել, որ այդպիսի ցանկություն է ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
- «Կամք». Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետբյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան