Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
Վենետիկում ջրի մակարդակը հասել է ռեկորդային 187 սանտիմետրի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են քաղաքային իշխանությունները: Ավանդավար չորս տարին մեկ է Վենետիկը «բարձր ջրի» շրջան ապրում եղանակի հետևանքների պատճառով: Որպես կանոն ջուրը 110 սանտիմետրից ավելի ի բարձրանում՝ հեղեղելով քաղաքի մոտ 10 տոկոսը:
«187 սանտիմետր: 1966 թվականի 194 սանտիմետրից հետո սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակն է»,- Թվիթերում գրել է քաղաքապետը:
Իշխանությունների տեղեկությամբ, 140 սանտիմետրից բարձր ջուրը հեղեղում է քաղաքի 90 տոկոսը:
«Այսօր մենք կհայտարարեն աղետի ռեժիմ: Մենք կառավարութունից օգնություն կխնդրենք, ծախսերը մեծ կլինեն: Սա գլոբալ տաքացման հետևանք է»,- գրել է քաղաքապետ Լուիջի Բրունյանոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին