ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հավատում է, որ ԱՄՆ Սենատը բանաձև չի ընդունի, այսպես կոչված «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու վերաբերյալ: Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։
«Ես հավատում եմ, որ Սենատը գործելու է խելամիտ և չի կրկնի այն սխալը, որը թույլ է տվել Ներկայացուցիչների պալատը», - ասել է Էրդողանը Մերիլենդի նահանգի Դիայնետ կենտրոնի իր ուղերձում:
Էրդողանը կրկին հնչեցրել է իր կոչը, որ պատմաբանները պետք է ուսումնասիրեն այդ հարցը:
«Եթե ամերիկյան կողմը իսկապես ցանկանում է արդար գործել, ապա պետք է ձեռնպահ մնա քաղաքական դիրքորոշում որդեգրել այն հարցի շուրջ, որը պետք է որոշեն պատմաբանները»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը ասել է, թե «մեկ կողմին լսելն ու սխալ որոշումներ կայացնելը կարող է հանգեցնել անուղղելի արդյունքների Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում»։
«ԱՄՆ Սենատը չպետք է հանձնվի հայկական ահաբեկչական կազմակերպությունների նախաձեռնած սև քարոզչությանը, որը նահատակել է մեր շատ քաղաքացիների, նրանց մեծ մասը դիվանագետներ ու նրանց ընտանիքի անդամներին 1970-ականներին և 1980-ականներին», - հայտարարել է Էրդողանը։
Նշենք, որ նախօրեին ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը «վետո» է դրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո, որը նախաձեռնել էր դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին
- Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Էրդողանի այցի
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
- Թրամփն Էրդողանի հետ հանդիպումը «հրաշալի ու շատ արդյունավետ է» համարել
- Թրամփը Էրդողանին գործարք է առաջարկել՝ С-400-ի գնման պատճառով պատժամիջոցների դիմաց
- Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան