Այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում. Աբրահամ Խաշմանյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպման նախօրեին հրավիրած ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։
«Այսօրվա դրությամբ այդքան էլ երանելի վիճակում չենք գտնվում՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց ամեն դեպքում, սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել: Մենք իրավունք չունենք մտածել բացասական: Երեք օր ենք ունեցել, փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ Ազգային հավաքականը պատրաստ է վաղվա խաղին և նպատակը մեկն է ՝ քաղել առավելագույնը»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք,որ նոյեմբերի 15-ին նախատեսված խաղում Հայաստանի հավաքականը կընդունի Հունաստանի թիմին։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան