Լրագրողները Միրզոյանին հիշեցրին 1 տարի առաջվա հայտարարությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հանրային խորհուրդն իր գործառույթը չէր կատարում։
«Կոնկրետ ՀԽ ղեկավարը, կարծեմ թե, հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, ես նույնիսկ կասեի կուսակցաkան էին, և դիսոնանսի մեջ էին մտնում ընդհանուր իշխանությունների վարած քաղաքականության հետ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ՀԽ-ն կոչված է հանրությանը հուզող այս կամ այն հարցերը քննարկելու, այս կամ այն խորհրդատվությունը ներկայացնի կառավարությանը։
«Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ այս ինստիտուտը ներկայացված է, հետևաբար, եթե պետք է խոսենք կառուցի կարիքը լինել-չլինելուց, պիտի խոսենք ուրեմն սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Քանի դեռ դա չկա, մենք պարտավոր ենք հաշվի նստել իրողության հետ, որ ունենք Հանրային խորհուրդ, որտեղ պիտի լինեն մարդիկ, որոնք պիտի անեն գրված գործառույթները»։
Անդրադառնալով օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքերի՝ ԱԱԾ կողմից բացահայտմանը, լրագրողները հիշեցրեցին, որ գրեթե մեկ տարի առաջ փոխվարչապետ եղած ժամանակ Միրզոյանը նման հայտարարություն էր արել, որ «կեղծ մարդիկ որդեգրում են տարբեր երկրների երեխաների և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից»։
«Երբ ես խնդրի մասին բարձրաձայնեցի, բավականին մեծ աղմուկ բարձրացավ, հիմա կարող եմ գոհությանկությամբ ասել, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ, ահագին բան բացահայտվել է ոնց որ թե։ Չգիտեմ, գուցե այդ պահին գործող ԱԱԾ պետին ինչ որ բաներ հայտնի չեն եղել։ Բարեբախտաբար, որ այս բացահայտումները եղան և այդ կծիկը կբացվի ամբողջությամբ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Լարիսա Ալավերդյան. Վազգեն Մանուկյանն այդ քայլին գնալու հիմքեր ունի
- Վազգեն Մանուկյան. Դուրս եմ գալիս Հանրային խորհրդից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին