Գազի հետ կապված կապիտալ հոսքի պահանջարկը կմեծանա. ԿԲ նախագահ
«Պակասորդի և ստվերային տնտեսությունը կրճատելու համար 2020 թվականին ծախսային քաղաքականության ինչպիսի բարեփոխումներ են իրականացվելու, որպեսզի պարտքի և մակրոտնտեսության կայունություն ապահովվի, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարելավվի»,- ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, այսպիսի հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը։
«Մենք կոորդինացված քաղաքականություն ենք վարում կառավարության մեր գործընկերների հետ՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների միջոցով։ Իհարկե, ստվերի դեմ պայքարում էլ մենք մեր խնդիրներն ենք առաջ քաշում։ Ստվերի դեմ մեր ամենամեծ պայքարը հենց կանխիկի նվազեցման օրենսդրությունն է, որը հիմա բերել են ԱԺ, և որը հիմա քննարկման փուլում է։ Ինձ թվում է լավագույն քայլը կլինի հենց դա»։
Կարինե Պողոսյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ փոփոխություններ են սպասվում վճարահաշվարկային համակարգում 2020 թվականի բյուջեով։
«Վճարահաշվարկային համակարգի հսկողություն իրականացնող քաղաքականությունը հստակեցնելու և հրապարակային դարձնելու համար, 2006 թվականի դեկտեմբերին Ձեր որոշմամբ հաստատվել է համակարգի հսկողություն իրականացնելու հայեցակարգը։ Ելնելով այդ հայեցակարգից՝ կխնդրեի մեկնաբանել՝ արդյոք ձեր կողմից իրականացվել է ներառված վճարային համակարգերի մոնիթորինգ։ Ինչ փոփոխություններ են նախատեսվում այս համակարգում՝ 2020 թվականի բյուջեով»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ԿԲ նախագահը նշեց, որ այժմ փորձ է արվում ստեղծելհայկական ազգային վճարահաշվարկային ընկերություն։
«Իհարկե, մենք ուշի ուշով հետևում ենք վճարահաշվարկային համակարգին, դա մեր պարտավորությունն է։ Մենք ստեղծել ենք վճարումների ազգային համակարգ՝ խուսափելով էն ռիսկերից, որ կային։ Մենք ստիպված ենք եղել մի քանի կազմակերպություն փակել, մի քանիսից լիցենզիան վերցնել՝ այդ թվում միջազգային ճանաչում ունեցող լուրջ կազմակերպություններից։ Հիմա փորձում ենք ստեղծել մեր ազգայինը, որը թույլ կտա մեզ անվտանգությանստանդարտներում գործել ու կախված չլինել տարբեր երկրներում առևտրային բանկերի գործունեությունից։ Այս դեպքում մենք ստիպված չենք լինի նրանց գործունեությանը հետևել, որովհետև էդ գործիքներն ամբողջությամբ չունենք։ Շուտով կգործարկվի հայկական ազգային վճարահաշվարկային ընկերությունը»։
Իր հարցադրումը Կարինե Պողոսյանն ավատրեց՝ խնդրելով ներկայացնել վիճակագրություն երկրից կապիտալ հոսքի վերաբերյալ։
ԿԲ նախագահը հայտնեց, որ այս տարի Հայաստանն ունի կապիտալ ներհոսք և արտարժույթի լուրջ առաջարկ:
«Մենք տարվա սկզբից առել ենք մոտ 500 միլիոն դոլար, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք կապիտալ ներհոսք, էդ նշանակում ա, որ մենք ունենք արտարժույթի լուրջ առաջարկ։ Այս տարի որևէ գործարք հակառակ ուղղությամբ մենք չենք արել։ Դա նշանակում է, որ շուկայում առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը։ Բայց հնարավոր է, որ լինեն օրեր, երբ կլինի պահանջարկ։ Գազի հետ կապված պահանջարկը կավելանա, քանի որ սկսվել է ջեռուցման սեզոնը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները