«Հրապարակ». Փաշինյանը կրկին սպառնացել է ասֆալտին փռել և ծեփել պատերին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր:
Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո: Երեկ վաղ առավոտյան իշխանական բանագնացները հարցը բարձրացրել են նաև Գագիկ Ծառուկյանի մոտ, Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներ ներկայացել են ԲՀԿ-ի առավոտյան հրավիրած նիստին և հորդորել Ծառուկյանին՝ կարգի հրավիրել իր պատգամավորին: Պատահական չէ, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը ցուցադրաբար մոտեցավ և մի քանի րոպե զրույցի բռնվեց Նազելի Բաղդասարյանի հետ՝ ցույց տալով, որ նրա հետ գործ ունեցողն իր հետ գործ կունենա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները