Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով. միջազգայնագետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում կրկին հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկեն պատմաբանները։ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրահամը վետո կիրառեց Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ։
Ստեղծված իրավիճակում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մի քանի առաջարկներ է ներկայացրել, թե ինչ պետք է անի հայկական կողմը։
«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ՝
1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը:
3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):
4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայցնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա:
Եթե հեռախոսազրույցը ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով:
Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար: Ուզում եմ հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար»,-գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան