Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
«Տեղի ունեցավ այն, ինչից խուսափում էինք: Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Դա տեղի ունեցավ Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, որին մասնակցում էր Սենատորը»,-այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ Սենատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ S.Res.150 բանաձևին մինչ այժմ աջակցել էր 24 սենատոր:
Օրեր առաջ քաղաքագետը գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու: Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել և «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձև` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ և քվեարկությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան