Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ու դասադուլ անող ուսանողներն այսօր հավաքվել են կառավարության շենքի առջև:
«Ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ մի բան փոխվի: Ես պարզ գիտեմ իմ ոլորտը: Գնաց Մակունցը, եկավ Նազենի Ղարիբյանը: Ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատ: Հիմա պաշտոնը ստանձնել է Արա Խզմալյանը: Ինչո՞վ է նա զբաղվելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Նա նշեց, որ ամեն օր է թերությունների մասին լսում:
«Մետրոյի առաջ իբր թե «ներկայացում» են խաղում, դրա համար լուրջ գումար է տրամադրվում: Թերևս այդ գումարով երկու ներկայացում կարելի է բեմադրել, ասենք՝ մանկական որևէ թատրոնում: Հետո ֆիլմ են ուզում նկարել սեռափոխված կնոջ, տղամարդու, չգիտեմ՝ ինչ ասեմ, մասին: Չգիտեի ծիծաղել, թե ոչ, երբ որ ասվեց, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ: Համասեռամոլները գնալու են առանձին դահլիճում նայեն, ինչ իրենց է հետաքրքրում, սպորտի սիրահարներն այն մասը, որ իրե՞նց է հետաքրքրում: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղես, տխրես: Չգիտեմ»,- նշեց արվեստագետը:
Հարցին՝ նշում եք, թե անձերի փոփուխությունը դժվար փոփոխության բերի, ինչպե՞ս եք տեսնում լուծումը, Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Եթե դա լինի միայն մեկ մարդու ցանկությամբ, գա միայն կատարողը, ոչ թե նախաձեռնողը, այդպես էլ կլինի: Եթե մարդն ասում է՝ ինչ ուզում եք ասեք, նա է լինելու՝ նշանակում է… այդքան էլ չեմ հարգում ժողովրդի կարծիքը, նույն ուսանողների»:
Վիգեն Ստեփանյանի կարծիքով, ժողովուրդն այժմ հիասթափված է այս իշխանությունից, եթե արտահերթ ընտրություններ լինեն, եթե առաջ 40 տոկոս էին հավաքում, հազիվ 25-30 տոկոս լինի:
«Ինձ թվում է՝ մարդիկ արդեն չեն հավատում: Այն, ինչ ասվում է հիմա, և այն, ինչ ասվում էր այն ժամանակ, շատ տարբեր են, շատ: Չի կարող միշտ լինել այնպես, ինչպես ուզում է այսօր վարաչպետը: Չի կարող, որովհետև մենք բոլորս մարդ ենք, անձ ենք, ունենք մեր մտածելակերպը և ի վերջո նպատակը մեկն է՝ մեր երկրի բարգավաճումը, բարձրացումը, կյանքի բարելավումը: Իսկ եթե սկսենք սևի ու սպիտակների բաժանել, այդքան պառակտում դնել բնակչության մեջ, վերջը շատ վատ է լինելու, իրոք, վատ: Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք: Սա ամենասարսափելին է: Հարցն Արայիկ Հարությունյանը չէ»,- ասաց Վիգեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, իսկ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց: Նրանք պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտում վարել ազգային քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
- 2,7 միլիոն դրամ տարեկան բյուջեից՝ «ՀուԶԱՆՔ ու Զանգին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին