Քաղաքական 15:21 14/11/2019 Հայաստան

Քայլածին մտածողը կհաղթի

Դարձել ենք էլիտա բուծող հասարակություն։ 30 տարի է անդադար փոխվում են քաղաքական վերնախավերը։ Մինչև հերթական նոր իշխանավորներն ընտելանում և սկսում են փոքր ինչ համապատասխանել այդ «բա՜րձր» կարգավիճակին, հայտնվում են հաջորդները․․․ և նորից նույն պտույտը։

«Թավշյա էլիտարացուների» դեպքը բավականին բարդ է այն առումով, որ ուսուցումը զրոյական մակարդակից է սկսվում։ Խոսքը չի վերաբերում դանակ-պատառաքաղից օգտվելու կանոններին։ Ցավոք, նոր իշխանավորների ճնշող մեծամասնության համար ջնջված են ազգայինի սահմանները։

Չէ՞ որ սոսկ էլիտար աթոռին նստելը մարդուն էլիտար չի դարձնում։ Աթոռը միայն արտաքին ատրիբուտներն է ապահովում, մնացածը ազգին ու պետությանը օգտակար լինելու արարքներն ու ձգտումներն են ։ Սակայն դատելով աթոռներին նստածների մեկուկես տարվա գործերից՝ բնավ դրանք չեն այս իշխանությունների առաջնահերթությունները։
Ինչպե՞ս քաղաքական վերնախավ կոչես մի ղեկավարության, որն ասես դիտավորյալ ջարդոտում ու փորձում է անպիտան դարձնել ազգի ոգին ու դիմագիծը պահող հենասյուները։ Օտարածին նախագծերով ներխուժում են հայի համար ամենաանձեռնմխելի տիրույթները՝ ընտանիք, զավակ, լեզու, հավատ։

Իշխանությունների բիրտ ու հետևողական ճնշումները հենց այս հարցերում նման են հիպոթետիկ իրավիճակի, երբ սադիստական հակումներով ատամնաբույժը բորմեքենայով դռռացնում է բաց նյարդը․․․ Բուժելո՞ւ նպատակ ունի, թե սպանելու։ Իսկ դիմացինից ի՞նչ է ակնկալվում․ լուռ տանջամահ լինե՞լ, թե՞ սադիստին սատկացնել։ Կախված է զոմբիացվածության աստիճանից։

Հասարակության իրական էլիտան, այլ ոչ թե աթոռներին հայտնված քաղաքական արկածախնդիրները, շատ լավ գիտակցում է այսօրվա անփորձ- անպատասխանատու- անկիրթ -թերուս պաշտոնյաների արած-ասածի վաղվա հետևանքները ոչ միայն պետության ներսում, այլև արտաքին աշխարհում։ Աջ ու ձախ խաբելու սովորությունն այնքան խորն է արմատացած, որ սուտն ու սեփական երևակայությունը որպես անհերքելի ճշմարտություններ ներկայացվում են պետության թե ներսում, թե դրսում։

Հեռու չգնանք, միայն նոյեմբերի 13-ին Փաշինյան Նիկոլը Փարիզում Հայաստանը ներկայացրեց որպես օրենքի երկիր, կոռուպցիան վերացրած երկիր, շնորհակալություն հայտնեց իրեն քննադատողներին՝ ճիշտ ճանապարհ մատնանշելու համար, իսկ ժամեր անց Երևանում Աժ ամբիոնից դարձյալ սպառնաց «ասֆալտին պառկցնել» «լափամաններից» զրկվածներին, ծաղրեց այլ կարծիք ունեցողներին, անձնական պաշտպանության տակ առավ տրանսգենդերին․․․
Միթե որևէ մեկը մտածում է, որ ողջ աշխարհն այնքան հիացած- կուրացած է «թավշյա հեղափոխության» ֆենոմենով, որ կետ առ կետ չեն ֆիքսում Հայաստանի ղեկավարության անթիվ վրիպակներն ու սպրդումները, և իրենց պետք եղած պահին դրանք չեն օգտագործի որպես հաղթաթուղթ։ Վարչապետի սելֆիները, ուսերը թփթփացնելը և իրարամերժ հայտարարություներն արտաքին քաղաքականության շարունակական ձախողումներ են։
Բայց պետք է արժանին հատուցել Փաշինյանի անսահման ցինիզմին, որ կարողանալով կողքինների հեգնանքը որպես մտերմության դրսևորում ընդունել՝ իրեն տեսնում է աշխարհի հզորների շարքում։

Հա ո՞ր․․․ արդյո՞ք համեմատվելու եզրեր կան։ Ընդամենը երեք օրինակ բերենք․
Ցանկացած երկրում առնվազն հրաժարականների շքերթ կլիներ, եթե 2018-ի սեպտեմբերի ՀՀ ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ գաղտնալսման դեպքը բացահայտվեր։ Բայց մերոնք անվրդով մնացին իրենց պաշտոններում առանց անգամ ընդունելու, որ պետության վարկը մի քանի նիշով գցեցին։ Իսկ հենց այս օրերին ԱՄՆ Կոնգրեսում սկսվել են նախագահ Թրամփի իմփիչմենթի հանրային լսումները՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն զանգելու պատճառով:

2019-ի օգոստոսին Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական տվեց՝ կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներն ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով։ Իսկ ՀՀ վարչապետն ընտանիքի հետ կառավարական ուղղաթիռն օգտագործում են սեփական տաքսու նման։

2019-ի փետրվարին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը վաճառել է իր նախորդի զրահապատ ավտոմեքենաները, շրջում է Volkswagen-ով, շարունակում է բնակվել միջին դասի իր բնակարանում։ Իսկ ՀՀ վարչապետը զրահապատ երկու շքեղ մեքենա է գնել անշուշտ պետական փողերով, և ավելի շքեղ առանձնատուն է տեղափոխվել՝ վերանորագված դարձյալ պետական փողերով։

Բազմաթիվ են օրինակները, երբ ի տարբերություն տարբեր ստերի ու սկանդալների մեջ թաթախված ՀՀ այսօրվա ղեկավարության, այլ պետություններում շատ ավելի փոքր զանցանքների համար հրաժարականներ են տվել առաջնորդներ, ողջ կառավարությունը, նախարարներ․․․ Իսկ Հայաստանի վարչապետը 2050 թվի անելիքների մասին է ծրագրեր կազմում, իբր տեսեք՝ մենք հավետ ենք։ Մինչդեռ, նույն այդ ժամանակ հանրապետությունով մեկ չեն դադարում ամենօրյա դարձած բողոքի ցույցերը։

Ո՞ւմ են ուզում հոգեբանորեն իրենց անփոխարինելիությամբ հիպնոսել, երբ այդ մանիպուլյատիվ հնարքներն արդեն զոմբիների վրա էլ չեն ազդում։ Անշուշտ, Նիկոլին տասը ձեռքով պահող-պաշտող անբուժելի փոքրաթիվ զոմբիներից բացի, հասրակության մեջ կան մի քանի խմբեր, որոնց բնավ ձեռնտու չէ նրա հրաժարականը։ Դրանք են սորոսածին պաշտոնյաները, օրենքների և Սահմանդրության դեմ մեղանչած դատաիրավական մարմինների ներկայացուցիչները, լևոնա- հհշ-հակական ռևանշիստները․․․ Որովհետև գիտեն, որ նոր իշխանափոխության դեպքում իրենց մեղմագույն պատիժը կլինի աշխատանքից զրկվելը։ Շատ լավ գիտեն նաև, որ գրեթե իրենց բոլորի դեմ կարելի է պետական դավաճանության հոդվածով գործեր հարուցել, այդ պատճառով էլ ատամներով կփորձեն պահել այս ապազգային իշխանությանը։

Այս վախերով քնող-արթնացող ոչ մի պաշտոնյա, ոչ մի թիմ, ոչ մի քաղաքական ուժ երբևէ էլիտա դառնալ չի կարող։ Առավել ևս, երբ շատերի միակ շնորքը երկար քայլելու կարողությունն է։ Այն աստիճան չունեն մտածելու ունակություն, որ բացահայտորեն ազգակործան որոշումներով ոտքի կանգնեցրին ազգի իրական էլիտային։ Այնպես որ, ԿԳՄՍ (միանգամից ասոցացվում է ԼԳԲՏ հետ) նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն ու նրանց միացած դասախոսներն են հասարակության իրական սերուցքը, ոչ թե աթոռներին սոսնձված օտարամոլները։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}