Ուսանողները հրավիրում են Արայիկ Հարությունյանին ոչ կուլիսային քննարկման
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց են հավաքվել, հրավիրում են նախարարին պատասխանելու իրենց հարցերին:
«Մեզանից շատերը պահանջում են նախարարի հրաժարականը: Չի փոխվել մեր օրակարգը: Նախարարը կամ պետք է աշխատի ըստ էության կամ տուն գնա»,- հայտարարեց ԵՊՀ ուսանող Գևորգ Գյուլումյանը:
Նա նշեց, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հրավիրել է նախարարին վաղը մինչև կեսօր կապ հաստատել ու գալ այստեղ՝ ուսանողների առջև բաց քննարկման:
«Մենք միանում ենք ուսխորհրդի նախագահի կոչին ու թող գա աստեղ մեր հարցերին պատասխանի բովանդակային, ոչ թե ձևական, ինչպես արել է մինչև օրս»,- ասաց Գ. Գյուլումյանը:
Դ. Ափոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուղիղ մեկ տարի առաջ ԵՊՀ 5-րդ հարկում ուսխորհուրդը հրավիրել էր նախարարին աշխատասենյակում քննարկել ոլորտին առնչվող հարցեր, սակայն նա ասել էր, որ այլևս անցել են կուլիսային քննարկումների ժամանակը, նման քննարկումներ չպետք է լինեն:
«Ես հրավիրում եմ նախարարին ԵՊՀ դիմաց բաց քննարկման, ոչ կուլիսային, պատասխանի իրեն ուղղված բոլոր հարցերին ու քննադատություններին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենց հարցերի հասցեատերը հենց նախարարն է:
Դ. Ափոյանը չբացառեց, որ նախարարի պատասխանները գուցե լինեն սպառիչ, բավարարող, փոխի մինչ այս վարած քաղաքականությունը:
Նա նշեց, որ իրենց հարցերը կապված են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծի հետ, համալսարանական խնդիրներին, որոնք նախարարն ուղղակի կամ անուղղակի կերպով ցույց է տվել վերջին մեկուկես տարում:
«Օրենքի նախագիծը խայտառակություն է: Կարծում եմ՝ հետագա զարգացման ընթացք չի ապրի»,- ասաց Դ.Ափոյանը:
Դասադուլ անող ուսանողները քայլերթով շարժվեցին դեպի ԿԳՍՄ նախարարության շենք՝ միանալու այնտեղ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ Հայ բանասիրության և այլ ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, իսկ ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց : Նրանք պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, ինչպես նաև պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում վարել ազգային քաղաքականություն:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- «Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի»
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ՀՅԴ 19 երիտասարդական և ուսանողական միություններ միանում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
- «Հեռացրեք Արայիկին»՝ խոսում են «կովկասցիները»
- ՀՅԴ ՀԵՄ անդամները գիշերել են ԿԳՄՍ նախարարության դիմաց
- «Դա ի՞նչ է, սպառնո՞ւմ է Արայիկ Հարությունյանը»
- «Արայիկ Հարությունյանը մշակույթի հետ վարվում է սուլթան Համիդի պես»
- Նստացույց ԿԳՍՄ նախարարության առջև
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- Արկղերով ակցիա՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան