Նախատեսվում է Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթներ իրականացնել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից կազատվեն այն դեպքում, երբ անձն կօգտվի այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:
Այսինքն՝ «օդի տուրքը» կզիջեն այն ավիաընկերությունների համար, որոնք նոր ուղղություններով փոխադրումներ կիրականացնեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվացվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օդի տուրքի ձևով մոտ 11-12 մլրդ դրամ մուտք է լինում պետական բյուջե, սակայն կան բոլոր հիմնավորումները, որ այս արտոնությունը տրամադրելու պարագայում ունենալու են դրական էֆեկտ՝ հաշվի առնելով, որ այս կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանն ու առկա շուկաների խթանմանը:
Նա նշեց, որ ըստ գնահատականների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետբյուջե կմուտքագրվեն լրացուցիչ եկամուտներով։ «Ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը կարգավորվում է։ Բայց միաժամանակ կարևոր է նշել, որ սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին և որևէ ավիաընկերության առանձին արտոնություն չի տրվում»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ սա հնարավորություն է ստեղծում՝ ՀՀ-ում ստեղծել մրցակցային մթնոլորտ, որ նոր ուղղություններով չվերթներ լինեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց, կայացվել է քաղաքական որոշում, որ բոլոր այն դեպքերում, երբ որևէ ավիաընկերության կողմից վերջին 12 ամսվա ընթացքում կբացվի չսպասարկված որևէ նոր ուղղություն, կառավարության կողմից օդի տուրքը այդ ուղղությունների համար կհանվի: Ըստ նրա՝ այս պահին կա մեկ ավիաընկերություն, որն արդեն այացրել է Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու որոշումներ։
«Եղան քննարկումներ, որ RyanAir ընկերությանը տրվում է արտոնություն, բայց արտոնություն չի տրվում։ Մենք հրավիրում ենք աշխարհի, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին։ Իհրակե որոշ բացառություններ կլինեն` կապված մեր ազգային անվտանգության շահերի հետ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ սա էական ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով։
Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն էլ նշեց, որ ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա։ Առաջին չվերթը կիրականանա դեկտեմբերի 14-ին։ Ըստ նրա՝ «Էյր Բալթիկ»-ը նույնպես նոր ուղղություն է բացելու: «Հաստատված 8 նոր ուղղություն ունենք, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացվելը կլինի 10-ից ավելի»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ RyanAir-ն արդեն հաստատել է չորս ուղղություն, նախատեսում է ավելացնել ևս երեքը:
Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ տեղական ընկերություններից ևս հետաքրքրություն կա 10 նոր ուղղությունների մասով, պարզապես դեռ պետք է քննարկեն։
Վարչապետի խոսքով՝ եթե այդ ամենն իրականություն դառնա, դա կլինի ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում