Հայ լրագրողները նոյեմբերի 17-ին մեկնում են Բաքու
Նոյեմբերի 17-ին Ադրբեջան կայցելեն 5-6 հոգուց կազմված հայ լրագրողների խումբը։ Այս մասին գրում են ադրբեջանական կայքերը։ Համաձայն աղբյուրների, նոյեմբերի 18-19-ին էլ սպասվում է ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան։
Տեղեկությունը ճշտելու համար Panorama.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը սակայն, ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկությունը։
Նշվում է՝ 2019-ի հոկտեմբերի 31-ին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, քննարկել են «լրագրողների փոխադարձ ուղևորությունների հարցը՝ իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վստահության մթնոլորտին նպաստելու համար»:
Հիշեցնենք նաև, որ 2019թ.ի ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, որին նաև մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, հայտարարության մեջ, ի թիվս այլի, ասվում էր, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցեր ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան