Ֆեյսբուքը 2019թ.-ին փակել է 5.4 միլիարդ կեղծ հաշիվ
Նախօրեին՝ նոյեմբերի 13-ին, Facebook սոցիալական ցանցը հայտնել է, որ այս տարվա ընթացքում փակել է մոտ 5.4 միլիարդ կեղծ հաշիվներ, երեխաների նկատմամբ բռնության և ինքնասպանության վերաբերյալ միլիոնավոր գրառումներ՝ ի նշան սոցիալական մեդիայի կողմից մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դեմ շարունակական պայքարի։ Այս մասին գրում է CNN-ը։
2018թ.-ին փակվել էր 3,3 միլիարդ կեղծ հաշիվ։
Ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, Facebook-ի հաղորդմամբ, այն փակել է 3,2 միլիարդ կեղծ հաշիվներ:
«Մենք բարելավել ենք կեղծ, շահագործող հաշիվներ ստեղծելու փորձերը հայտնաբերելու և արգելափակելու մեր կարողությունը», - ասված է ինտերնետ-հսկայի թափանցիկության վերջին զեկույցում:
Ուսումնասիրված արդյունքներից մեկն էլ վերաբերում է ատելության խոսքին. Սոցիալական ցանցում հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռացվել է ավելի քան 7մլն ատելության խոսք, որը 60 տոկոսով աճել է ապրիլ- հուլիսի համեմատ։