ԱՄՆ սենատորը «բացատրել է»՝ ինչո՞ւ է վետո դրել Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին
Նախօրեին՝ հոկտեմբերի 13-ին, երբ ԱՄՆ-ում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը արգելափակեց՝ վետո կիրառեց, Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ։ Այս մասին գրում է The Hill-ը։
Բանաձևը նախաձեռնած դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ իրենք չեն կարող թիկունքով կանգնել ցեղասպանության զոհ դարձած հայերին և խնդրել է համաձայնություն տալ բանաձևի ընդունմանը։
Գրահամն առարկել է բանաձևի ընդունմանը Սենատում ՝ ասելով, որ սենատորները չպետք է «փորձեն վերաշարադրել պատմությունը»:
Գրահամը նշել է, որ նոր հանդիպել է նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի հետ ու հույս հայտնել, թե «Թուրքիան և Հայաստանը կկարողանան լուծել այս խնդիրը»։
Գրահամը հավելել է, որ որոշումն ընդունելիս առաջնորդվել է «ոչ թե անցյալով, այլ ապագայով»։
Նշենք, որ Սենատի կանոնակարգով, ցանկացած սենատոր կարող է խնդրել համաձայնություն՝ օրինագիծ կամ բանաձև ընդունելու համար, բայց ցանկացած սենատոր նաև կարող է այն արգելափակել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատը չի ընդունի Հայաստանի բանաձևը. Էրդողան
- Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին
- Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ Էրդողանի այցի
- Սենատոր Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ.Սուրեն Սարգսյան
- Թրամփն Էրդողանի հետ հանդիպումը «հրաշալի ու շատ արդյունավետ է» համարել
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան