Թրամփն Էրդողանի հետ հանդիպումը «հրաշալի ու շատ արդյունավետ է» համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերջին շաբաթների ընթացքում երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունից հետո։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Էրդողանի հետ Սպիտակ տանը «հրաշալի և շատ արդյունավետ հանդիպում» է անցկացրել:
Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ երկու երկրները կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները Անկարայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերելու վերաբերյալ:
Թրամփը նաև ասել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումար վճարի սիրիացի փախստականների հետ կապված ծախսերը հոգալու համար:
«Կարծում եմ, որ անկեղծորեն Եվրոպան պետք է մեծ գումար վճարի դրա համար: Այս պահի դրությամբ Թուրքիան է վճարում դրա մեծ մասը», - ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ այլ ուղղություններով առաջընթացի հասնելու համար շատ կարևոր է, որ լուծվի այն խնդիրները, որոնք ներառում են Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու հետ։
Թրամփը կարևորել է Թուրքիայի դերը որպես ՆԱՏՕ-ի անդամ, որը երկրորդ ուժն է՝ ԱՄՆ-ից հետ։
Ինչպես գրում է euronews-ը, Թրամփի և Էրդողանի հանդիմումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների միջև դիվանագիտական լարվածությունից հետո։ Հոկտեմբերին Թրամփը նամակ էր հղել Էրդողանին՝ մինչ վերջինս կներխուժեր Սիրիայի հյուսիս-արևելք՝ կոչ անելով «չլինել հիմար ու կոշտ տղա»:
Հոկտեմբերին ավելի ուշ, Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվեցին Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ, իսկ ԱՄՆ-ը հետագայում վերացրեց պատժամիջոցները Թուրքիայի դեմ, քանի որ Անկարան պայմանավորվեց հրադադարի շուրջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին