Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Նոյեմբերի 14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Մասնավորապես, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, 700 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 2 հա, Արարատի մարզի Նիզամի գյուղում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Կաթնաղբյուր գյուղում՝ 30 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 200 քմ, Զառիթափ գյուղում՝ 1 հա, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 3 հա, Լերմոնտովո-Մարգահովիտ ավտոճանապարհին՝ 500 քմ:
Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղում՝ 300 հա, Տավուշի մարզի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամասում՝ 15 հա խոտածածկույթ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: