Արսեն Բաբայան. Հրայր Թովմասյանից ազատվելու ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ
«Ինչպես գիտեք, այս բոլոր գործողությունները միտված են մեկ հիմնական նպատակի՝ հասնել Հրայր Թովմասյանի կամ հրաժարականին, կամ որևէ այլ եղանակով Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելուն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը` անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ձերբակալությանը, կալանավորմանը։
Նրա խոսքով, ՍԴ նախագահից ազատվելու ճանապարհին Հայաստանի քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ միջոցի առաջ։
«Այսինքն կա նպատակ ազատվել Հրայր Թովմասյանից, ես կարծում եմ, դրանից հետո կա նպատակ ազատվել նաև Սահմանադրական դատարանի մնացած դատավորներից, բացառությամբ երևի թե մեկի կամ երկուսի։ Այս շրջանակներում քաղաքական իշխանության համար միևնույն է, թե ով կլինի ազատազրկված, խոշտանգված կամ որևէ այլ կարգավիճակով։ Այս պարագայում մարդը որևէ արժեք չունի։ Նրանք ասում են, այո, թող Արսեն Բաբայանը գնա ապօրինի 22 օր ազատազրկվի, մինչև կամ կտա իրենց համար ցանկալի ցուցմունք, խելքը գլուխը կհավաքի, հետո տեսնում են, որ 22 օր նստեց, բայց խելքը վաղուց գլուխը հավաքած էր։ Հետևաբար ես ինձ այդ 22 օրվա ընթացքում համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է անելիքներին, ապա ներկայացրեց՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու է գործի արադարացի հանգուցալուծման համար, որը պետք է լինի բացառապես քրեական գործի կարճումը, քանի որ այն ի սկզբանե ապօրինի է։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Իմ նկատմամբ կատարված գործողությունները ոչ իրավաչափ են ու ոչ իրավական, հետևաբար քաղաքական են
- Արսեն Բաբայան. Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի
- Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
- Արսեն Բաբայան. 22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել
- Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
- Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը երաշխավորում են Արսեն Բաբայանին ազատ արձակելու համար
- Արսեն Բաբայանի փաստաբան. Բողոքարկելու ենք ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի որոշումները
- Պատգամավորները՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
- Արսեն Բաբայան. Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ
- Արսեն Բաբայանը կալանավորվեց
- Ակցիա. «Պահանջում եմ ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան