Մոսկվայում հայտնի հայ մարզիկ է սպանվել
Հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը սպանվել է նախօրեի՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, Մոսկվայի հարավ-արևմուտքում:
Ինչպես գրում է «Московский комсомолец»-ը, Բոլյանի դին հայտնաբերվել է Նախիմովսկի պողոտայի 59 հասցեում գտնվող նրա տան մոտակայքի կայանատեղիում, ժամը 20.15-ին:
Նշվում է, որ տեղի բնակիչը կայանել է իր մեքենան և լուսարձակների մեջ նա տեսել է տղամարդու մարմինը: Բոլյանին գնդակահարել են նրա Infiniti մեքենայի մոտ:
40-ամյա Բոլյանը մեծ բարձունքների էր հասել թայլանդական բռնցքամարտում: Նա դարձել էր WPKA-ի վարկածով թայլանդական բռնցքամարտի եռակի աշխարհի չեմպիոն, 17 անգամ հաղթանակներ է տարել միջազգային այլ մրցաշարերում: Նա նաև ռեկորդ էր սահմանել հարվածելու արագության մեջ. 1 վայրկյանում Աշոտ Բոլյանը 11 հարված էր կատարել, որից 8-ը ձեռքերով, 3-ը՝ ոտքերով:
2004 թվականին Բոլյանը տեղափոխվել էր Ռուսաստան և ավարտել կարիերան: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Համաշխարհային հայկական կոնգրեսի սպորտի բաժինը, եղել է Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիայի նախագահ և ղեկավարել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի սպորտի բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան