Քոլեջում ուսանողը կրակել է հասակակիցների վրա
Հեռավոր Արևելքում՝ Բլագովեշչենսկում, քոլեջի ուսանողը որսորդական հրացանով կրակել է իր հասակակիցների ուղղությամբ: Զոհվել է երկու մարդ, այդ թվում հենց կրակողը: Կա երեք վիրավոր: rbc.ru-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Կրակողը 19-ամյա ուսանող է, հավանաբար 4-րդ կուրսում է սովորում: Նա կրակել է հենց իր անունով գրանցված որսորդական հրացանով:
Մտնելով լսարան՝ նա կրակել է ուսանողներից մեկի վրա: Ընդհանուր շուրջ 5 կրակոց է արձակել:
Դեպքի մասին ահազանգելուց անմիջապես հետո ոստիկանությունը ժամանել է քոլեջ: Հանցագործը տեսնելով ոստիկաններին՝ սկսել է նրանց վրա կրակել, ոստիկանները պատասխան կրակ են արձակել:
Հարուցված է քրեական գործ՝ երկու մարդու սպանություն՝ կատարված խուլիգանական դրդումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան