«Հրապարակ». ԿԳՄՍ-ում պատրաստ են քննարկման
Բողոքի ակցիաների արդյունքում ինչ-որ հարցերում նախարարությունը վերանայե՞լ է իր մոտեցումները, ասենք՝ հայ առաքելական եկեղեցու պատմության մասով վերջնական որոշում կա՞․ հարցրինք ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանին: «Ո՛չ։ Թե՛ ես, թե՛ պարոն Հարությունյանը արդեն քանիցս նշել ենք` չկա որոշում, կան քննարկումներ»:
Իսկ հայոց լեզվի-գրականության, պատմության դասավանդման նկատմամբ փոխվե՞լ է մոտեցումը։ «Ոչ, դա բուհերի ինքնավարության խնդիրն է, և եթե մեր դպրոցը չի կարողանում տալ այն կարևոր գիտելիքները` հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության մասով, դա առանձին խոսակցություն է։ Այս հարցում ևս պատրաստ ենք բազմակողմանի քննարկման, այնուհանդերձ, արձանագրենք, որ այն, ինչ սովորեցնում ենք մենք բուհերում, բացառապես հանրակրթության շրջանակներում լուծելու խնդիր է, բայց, միևնույն է` պատրաստ ենք քննարկման»:
Նահանջ, այսպես ասած` «զադնի» կդնե՞ք այս 2 հարցում։ «Նայած որ հարցում` ինչ պատճառաբանությամբ։ Օրենքը կդրվի հանրային քննարկման, կփորձենք հասկանալ՝ եթե խնդիրները հստակ դրվեն, մեթոդաբանությունը նույնպես կհստակվի»: Ասում են՝ սա գլոբալիստների պահանջն է՝ թավշյա հեղափոխությամբ իշխանության եկածներիդ` ազգային արժեքները, պահպանողականությունը ոչնչացնելը։ «Ինքներդ էլ կարող եք նկատել, որ այդ գնահատականներն առկա են մարգինալ խմբերում և տարբեր հրահրումների արդյունքում բարձրացված աղմուկ են։ Այդ «մտահոգությունները», որոնք այսպես հախուռն բարձրացվում են, օրենքի հիմքում ընդհանրապես չկան»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում