Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 3 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ՝ միաձայն։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Առաջին ընթերցմամբ կրկին միաձայն ընդունվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս ընդունվեց ամբողջությամբ՝ 81 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ անցավ միաձայն։
Երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Առաջին ընթերցմամբ՝ 85 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական պատգամավորը «Իմ քայլ»-ականին վստահեցնում է՝ «Մենք մնալու ենք հաստատ»
- ԱԽ նիստերին ԱԺ նախագահին մասնակցելու իրավունք տալու մասին օրինագիծը չընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան