Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը. ԿԲ նախագահ
«Հայտնի է, որ այս տարի բանկերի կողմից տրամադրվել են սպառողական և հիպոթեքային աննախադեպ վարկեր, ծավալները շուրջ 30-40 տոկոսով ավելացել են, նույն ընթացքում բնակչության եկամուտներն էականորեն չեն ավելացել։ Այստեղ լուրջ ռիսկեր կան թե բանկերի, թե քաղաքացիների»,- այս մասին ԱԺ նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ նա հարցրեց, թե ԿԲ-ն այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է տանում, ի՞նչ գործիքներ է պատրաստվում կիրառել։
«Մենք հիմա երկու նոր ցուցիչ ենք ուզում առաջ բերել և դրա մասին արդեն իսկ հայտարարել ենք, մեկը վերաբերում է վարկ-եկամուտին, մյուսը՝ վարկ գրավին։ Մեզ սկսել է անհանգստացնել սպառողական վարկերի աճի տեմպը, դրա համար մեր միջոցառումները լինելու են ուղղված այդ աճի տեմպի նվազմանը։ Մյուս կողմից էլ խոշորածավալ միջոցառումներ ենք անում ֆինանսական կրթվածության մասին»,- պատասխանեց ԿԲ նախագահը։
Նա հավելեց, որ իրենց քաղաքականությունը պետք է լինի այսպիսին՝ վարկավորումն ուղղորդել դեպի արտահանող հատված, արդյունաբերություն, բիզնես։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները