«Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաև նախորդ ՀԽ-ում եմ եղել, և մենք անընդհատ հանդիպել ենք և՛ նախարարների հետ, և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ»:
Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի և Վ. Մանուկյանի միջև հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Մանուկյանի փեսան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս ազատվելու դիմում գրած Սահրատ Պետրոսյանն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան