Պուգաչովան Մինսկում կայացած համերգից վաստակել է 250 հազար եվրո
«Ру-концерт» ընկերության ղեկավար Եվգենի Մորոզովը գնահատել է, թե որքան գումար է վաստակել երգչուհի Ալլա Պուգաչովան նոյեմբերի 2-ին Մինսկում տեղի ունեցած համերգից։ Այս մասին գրում է News.ru-ն։
Մորոզովի խոսքերով, Պուգաչովան ստացել է մոտ 250 հազար եվրո, մոտ 17,6 մլն ռուբլի։
Մորոզովը ասում է, որ Մինսկում Պուգաչովայի համերգին ընդհանուր վճարը կազմել է մոտ 30 միլիոն ռուբլի: Եվ սա, ինչպես նշում է փորձագետը, հաշվարկվում է «ամենամեղմ գնահատականներով»: Մնացած եկամուտը, ավելի քան 12 միլիոն ռուբլի, բաժին է հասել կազմակերպիչներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա