«Զգում եմ, որ կարծիքներ արտահայտելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին համարի կողմից». Ղուկասյան
«Դահլիճում չեմ եղել, բայց լսել եմ։ Ցավում եմ, որ ինչ-որ ես խոսել եմ այդպիսի զայրույթ է առաջացրել մեր հարգարժան վարչապետի մոտ, բայց ես ազգի շահերից եմ խոսել և ինչ-որ սխալ բան չեմ ասել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը իրավունք ունի հայտնելու, հետո ես զգում եմ, որ կարծիքներ արտահայտելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին համարի կողմից»,-
Նշենք, որ Փաշինյանի և Ղուկասյանի՝ միմյանց ուղղված հայտարարությունները Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի շրջանակներում են։
Վարչապետը ԱԺ ամբիոնից երեկ հայտարարել էր, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերին «Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին»։
«Ինչ վերաբերում է ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփել, չեն զգում, որ ես էդպիսի մարդ չեմ, որ նմանատիպ բաներից վախենամ։ Ես ընդհանրապես մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից։ Հետո Դավիթ մարգարեն ասում է՝ «ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, փողերի, կուսակցությունների վրա, ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր, ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատկացնեմ»,- ասաց պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, թե վարաչպետը նաև իր խոսքում ակնարկեց, որ Ղուկասյանը ժամանակին թալանել է հանրապետության երկրորդ քաղաքը՝ նա պատասխանեց. «Ոչ միայն ՀՀ -ում, այլև Խորհրդային միության բոլոր երկրներում ինչքան որ քաղաքապետարաններ, նախարարություններ, մարզպետարաններ եղել են, մեզ պես մաքուր ու թափանցիկ չեն աշխատել։ Դրա ապացույցն այն է, որ ոչ թե հիմա է առանց կաշառքի ու կեղծիքի ընտրվել պարոն վարչապետը, այլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու առանց կաշառքի: Իր քաղաքական հենարան ու մեծ եղբայր հանդիսացող ՀՀՇ-ն 1996 թվականին, երբ մենք հաղթեցինք, ամբողջ պետական ապարատով վերցրին դրեցին էդ արկղերը աջ կողմը ու անցավ մեկ այլ թեկնածու: Ինչ-որ արել է էն ժամանակ իր կուսակցությունն է արել, թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ, ՀՀՇ բարձրաստիճան բոլոր ղեկավարների: Այնքան գումար եկավ ՀՀ, որ ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ ՀՀ-ն երեք անգամ կկառուցվեր»։
Հարակից հրապարակումներ`
- «Կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին». Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից
- Նմանատիպ նախարարները պետք է դուրս գան. Վարդան Ղուկասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան