ԽՄՕՄՄ-ը՝ վոլեյբոլի կանանց Հայաստանի չեմպիոն
ԽՄՕՄՄ-ի թիմը չորրորդ անգամ դարձել է վոլեյբոլի կանանց Հայաստանի չեմպիոն:
Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլի վերջին խաղում ԽՄՕՄՄ-ը լարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել «Արցախը», ՀՊԼՀ-ի թիմը գրավել է չորրորդ տեղը, իսկ «Ավանը»՝ 5-րդ:
Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացել են դրամական պարգևների: Լավագույն վոլեյբոլիստուհները ստացել են հատուկ մրցանակներ:
Հիշեցնենք, որ վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Արցախը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա